Գլխավոր տեղեկություն
Համար
N 1597-XI
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.1989-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/18
Ընդունող մարմին
ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.09.1989
Ստորագրող մարմին
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.1989

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ-ՈՒՄ, ԼՂԻՄ-ՈՒՄ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Ելնելով ռեգիոնում ստեղծված լարված իրավիճակից և նկատի ունենալով, որ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի տարածքում կատարվող բռնությունները, հալածանքներն ու սպանությունները մինչև այժմ ձեռնարկված միջոցառումներով չեն կանխվում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը դիմում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, պահանջելով հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումար` այդ հարցը քննարկելու և հայ բնակչության կյանքի անվտանգության ապահովման համար գործուն միջոցներ իրականացնելու նպատակով:

2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը դիմում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդին` քննության առնելու Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների որոշումները, որոնք հիմնականում պայմանավորված են տեղի հայ բնակչության կյանքին սպառնացող իրական վտանգով:

3. Հանրապետության սահմանային շրջաններում Հայկական ԽՍՀ վարչական մարմինների մասնակցությամբ անցկացնել ժողովրդական դեպուտատների շրջանային խորհուրդների արտահերթ նստաշրջաններ` սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիր մշակելու նպատակով:

4. Հաշվի առնելով, որ ազգային պատկանելության հողի վրա խորհրդային բանակում վերջին մեկուկես տարում արձանագրվել են հայազգի զինծառայողների սպանության, հալածանքի ու ծեծի բազմաթիվ դեպքեր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը դիմում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդին` զորամիավորումներում ծառայող հայազգի զինծառայողների կյանքի ապահովության իրական երաշխիքներ ստեղծելու պահանջով:

5. Հանձնարարել Հայկական ԽՍՀ դատախազությանը` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ներկա նստաշրջանում ինֆորմացիա տալ հանրապետության տարածքում կատարված զանգվածային թունավորումների և դրանց հետաքննության արդյունքների մասին:

 

Հայկական ԽՍՀ
Գերագույն խորհրդի նախագահ

 


17 սեպտեմբերի 1978 թվականի,
քաղ. Երևան
N 1597-XI