ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«04» հունիսի 2025 թ. |
N 47-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 98-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 27-ի «Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների, 2024-2025 ուսումնական տարվա 1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 98-Ն հրամանի.
1) վերնագրում «օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» բառերից առաջ լրացնել «, 2025-2026 ուսումնական տարվա 12-րդ դասարանի (բացառությամբ Տավուշի մարզի)» բառերը, փակագիծը և ստորակետ կետադրական նշանը:
2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2․2-րդ կետերով՝
«2․1․Սահմանել, որ 2025-2026 ուսումնական տարում 12-րդ դասարանում (բացառությամբ Տավուշի մարզի) ուսումնական գործընթացը կազմակերպելու համար հիմք են ընդունվում սույն հրամանի 2-րդ հավելվածով 12-րդ դասարանի համար սահմանված օրինակելի ուսումնական պլանի կարգավորումները, բացառությամբ նշված հավելվածի 2-րդ կետի:
2․2․Սահմանել, որ 2025-2026 ուսումնական տարվա արձակուրդները կսահմանվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
6/4/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2025 թվական: