Basic information
Number
N 129-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (06.02.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
05.02.2010
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
05.02.2010
Effective date
06.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 փետրվարի 2010 թ.

 ք. Երևան

 N 129-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼԱՄԱՆՏԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Լամանտին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 02.02.2010թ. N 1052 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Կասեցնել «Լամանտին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի մայիսի 11-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001027 լիցենզիայի գործողությունը 2010 թվականի փետրվարի 1-ից մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Լամանտին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի կրկնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան