Գլխավոր տեղեկություն
Համար
N 299
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.1992-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 1992 թվականի N 299

քաղ. Երևան

 

ԼՈՒԾԱՐՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել գյուղատնտեսության նախարարության միջնորդությունը և լուծարված խորհտնտեսությունների հաշվեկշիռներում եղած չսեփականաշնորհված մարդատար ավտոմեքենաները հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել (մեկ մարդատար ավտոմեքենա և մեկ ավտոբուս), իսկ կոլտնտեսություններին` սահմանված կարգով վաճառել (մնացորդային արժեքներով) համապատասխան գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` դրանց պահպանման համար առանց լրացուցիչ միջոցներ հատկացնելու:

2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ