Basic information
Number
N 47-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.03.2010-25.06.2016)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հոդ.55
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
24.02.2010
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
24.02.2010
Effective date
25.03.2010
Interrupt date
25.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 մարտի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010121

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

24 փետրվարի 2010 թ.

ք. Երևան

 N 47-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՄԵՆՏԵԼ», «Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ԵՎ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՐՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետի է) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 37‑րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը և 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորների ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների հետևյալ ժամանակացույցը.

 

N

Փոխկապակցման ծառայության տեսակը

Փոխկապակցման ծառայության վճարների չափը (առանց ավելացված արժեքի հարկի)

Մինչև
01.07.2010թ.

01.07.2010թ.
մինչև
01.01.2011թ.

01.01.2011թ. մինչև 01.07.2011թ.

2011թ.հուլիսի 1-ից հետո

1.

Ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում շարժական կապի ցանցում պիկ ժամերին
(07:00-23:00, դրամ/րոպե)

19,83

17,02

14,21

11,40

2.

Ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում շարժական կապի ցանցում ոչ պիկ ժամերին
(23:00-07:00, դրամ/րոպե)

14,74

13,63

12,51

11,40

3.

Շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում ամրակցված կապի ցանցում (դրամ/րոպե)

9,72

9,48

9,24

9,00

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան