ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» հունիսի 2025 թ. |
N 323-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 495-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի «Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման տեղեկանքի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի, վկայականի կրկնօրինակի, տեղեկանքի, ամուսնության բացակայության մասին տեղեկանքի ձևանմուշները հաստատելու և արդարադատության նախարարի 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 169-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 495-Ն հրամանով հաստատված N 1 Հավելվածի 2-րդ կետում «https://justice.e-gov.am/» բառերը փոխարինել «https://e-services.moj.am» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ս. ԳԱԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|