Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2025
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
22.05.2025
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«22» մայիսի 2025 թ.

N 43-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 370-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 370-Ն հրամանի՝

1) Հավելվածի

ա. 4-րդ կետում՝ «երկու» բառից առաջ լրացնել «առնվազն» բառը.

բ. 31-րդ կետում «3» թիվը փոխարինել «5» թվով, «ներկայացուցչին» բառից հետո լրացնել «, իսկ պատճենը Տարածքային կենտրոնին» բառերը.

գ. 44-րդ և 46-րդ կետերում «աջակցության ծառայությունների» բառերից առաջ լրացնել «մակարդակի» բառը.

դ. 47-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

ե. 47-րդ կետը լրացնել նոր՝ 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) մասնագետների և մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացման ապահովում` սեմինարների և վերապատրաստումների կազմակերպման և անցկացման միջոցով:»։

2) Ձև 1-ի՝

ա. «3․3 Սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների գրաֆիկ» բաժնի աղյուսակում «օլիգոֆրենոմանկավարժ» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«

էրգոթերապիստ

»:

բ. «6․1 Հատուկ մանկավարժական ծառայություն» բաժնի աղյուսակում, օլիգոֆրենոմանկավարժ բաժնից հետո լրացնել նոր բաժին՝ հետևյալ բովանդակությամբ.

«

Էրգոթերապիստ՝ ————————

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնամեթոդական
աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող
սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

 ●

 ●

 ●

 ●

»:

գ. «7.2 Առաջարկություններ հաջորդ տարվա կամ հաջորդ կրթական շրջանի համար» բաժնի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«

7.2 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԿԱՄ ՀԱՋՈՐԴ ԿՐԹԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

 __________________________________________________________________________________________

Սովորողի կրթության արդյունավետ իրականացման համար առաջարկվում է`

Սովորողի կրթությունը կազմակերպել անհատական ուսուցման պլանով

   ● Հետևյալ հանրակրթական առարկայական ծրագրերի հարմարեցումներով (նշել բոլոր անհրաժեշտները)

_____________________________ _____________________________

_____________________________ _____________________________

_____________________________ _____________________________

   ● Հետևյալ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցմամբ (նշել բոլոր անհրաժեշտները)

   □ Հատուկ մանկավարժական ծառայություն (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ օլիգոֆրենոմանկավարժ, էրգոթերապիստ)

   □ Սոցիալական մանկավարժի ծառայություն

   □ Հոգեբանական ծառայություն

Իրականացնել սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում`

   □ ______________________ (խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության) խնդիրներով կամ բացառիկ ընդունակությամբ պայմանավորված մանկավարժահոգեբանական աջակցության ____________ աստիճանից _____________ աստիճան փոփոխելու նպատակով:

   □ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը չեղարկելու նպատակով:

Գնահատման հիմնավորում __________________________________________________________________

»:

3) Ձև 10-ի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«

Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշներն ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի աստիճանի

Հատուկ մանկավարժական ծառայություն

1-ին աստիճան = նվազագույն աջակցություն

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն

4-րդ աստիճան = մշտական աջակցություն

Ըստ կարիքի ապահովել

լոգոպեդի,

էրգոթերապիստի,

տիֆլոմանկավարժի,

սուրդոմանկավարժի,

օլիգոֆրենոմանկա-վարժի ծառայություն

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցություն՝ շաբաթական 60 րոպե տևողությամբ, որից առնվազն 45 րոպե սովորողի հետ դասաժամերին կամ դասերից առաջ կամ հետո անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով։

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցություն՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե սովորողի հետ դասաժամերին կամ դասերից առաջ կամ հետո անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով։

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցություն շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե սովորողի հետ դասաժամերին կամ դասերից առաջ կամ հետո անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով։

Հոգեբանական ծառայություն

1-ին աստիճան = նվազագույն աջակցություն

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն

4-րդ աստիճան = մշտական աջակցություն

հոգեբանի ծառայություն

Սոցիալ-մանկավարժական ծառայություն

1-ին աստիճան = նվազագույն աջակցություն

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն

4-րդ աստիճան = մշտական աջակցություն

սոցիալական մանկավարժի ծառայություն

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցություն՝ շաբաթական 60 րոպե տևողությամբ, որից առնվազն 45 րոպե սովորողի հետ դասաժամերին կամ դասերից առաջ կամ հետո անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով։

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցություն՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե սովորողի հետ դասաժամերին կամ դասերից առաջ կամ հետո անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով։

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցություն շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե սովորողի հետ դասաժամերին կամ դասերից առաջ կամ հետո անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով։

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցություն՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե սովորողի հետ դասաժամերին կամ դասերից առաջ կամ հետո անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով։

»:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար՝

5/22/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան