ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 1992 թվականի N 125
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1992 թվականի հունվարի 1-ից 3646, 3689 և 3407 զորամասերը համարել կազմալուծված:
2. Այն սպաների, պրապորշչիկների, գերակետիկ ծառայության զինծառայողների, բանվորների և ծառայողների համար, որոնք ցանկություն են հայտնել շարունակելու ծառայությունը և աշխատանքը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններում ու այլ կազմավորումներում, պահպանել նախկին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերում նրանց ծառայության ստաժը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` անցկացնել նշված անձանց ատեստավորում, սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` պահեստ արձակված կամ պաշտոնաթող սպաներին, պրապորշչիկներին և գերակետիկ ծառայության զինծառայողներին, որոնք ցանկություն են հայտնել մշտապես բնակվելու Հայաստանի Հանրապետությունում, ապահովել աշխատանքով, երաշխավորել նրանց սոցիալական պաշտպանվածությունը:
4. Երաշխավորել Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես մնացած զինծառայողների ընտանիքների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը: Տեղափոխման դեպքում աջակցել նրանց տրանսպորտային և բեռնափոխադրման միջոցներ հատկացնելու հարցում:
5. Նշված զորամասերի զինվորական ավանները և գույքը անհատույց ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվեկշռին:
6. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |