ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 1992 թվականի N 69
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքը վերանվանել Հայաստանի Հանրապետության երկաթգիծ:
2. Հայաստանի Հանրապետության երկաթգծի ենթակայությանը հանձնել`
նախկին ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների նախարարության արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի գլխավոր վարչության Հայաստանի տարածքում գործող արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի արտադրական միավորումը.
Հայաստանի Հանրապետության պետական տրանսպորտային նախագծահետախուզական ինստիտուտը («Հայպետտրանսպորտնախագիծ» ինստիտուտը):
3. Հայաստանի Հանրապետության երկաթգծին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և արդարադատության նախարարության հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության երկաթգծի կանոնադրության նախագիծը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|