Գլխավոր տեղեկություն
Համար
N 45-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.05.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«12» մայիս 2025 թ.

N 45-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» թիվ 09-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասը և «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը`»,

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

 

 

12.05.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2025 թվական: