ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«04» ապրիլի 2025 թ. |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի հունիսի 28-ի «Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 187-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 07-Ն հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները տարածվում են այն օդանավերի վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 20-Ն հրամանով սահմանված կարգով թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրման հայտը ներկայացվել է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
Նախարար`
4/4/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի ապրիլի 4-ի N 11-Ն հրամանի Annex of the order N 11-N of the Minister of Territorial Administration and Infrastructure of the Republic of Armenia dated 4 April 2025
2023 թվականի հունիսի 28-ի N 07-Ն հրամանի of the order N 07-N of the Minister of |
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ
ՓԱՐՏ-26 (PART-26)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|