ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
| 1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 23.12.2009 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 2. «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Ա. Նռանյան |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 3. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 02.11.2009 |
Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով |
| 4. ա) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 27.11.2009 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
| 5. ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին գ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Հ. Մարգարյան |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
| 1. «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին | Կառավարություն 17.02.2010 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
| 2. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում | ||
|
ա) «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (14 հունիսի 2009թ., ք. Մոսկվա) |
ՀՀ Նախագահ 08.02.2010 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
| բ) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (26 փետրվարի 2009թ., ք. Դամասկոս) |
ՀՀ Նախագահ 10.02.2010 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
| գ) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (24 փետրվարի 2009թ., ք. Կահիրե) | ՀՀ Նախագահ 10.02.2010 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
| դ) «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (5 հոկտեմբերի 2007թ., ք. Դուշանբե) |
ՀՀ Նախագահ 09.02.2010 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
| ե) «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» (կից առարկությամբ) համաձայնագիրը վավերացնելու մասին (25 նոյեմբերի 2005թ., ք. Մոսկվա) |
ՀՀ Նախագահ 09.02.2010 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
| զ) «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (5 հոկտեմբերի 2007թ., ք. Դուշանբե) |
ՀՀ Նախագահ 08.02.2010 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
| է) «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան վավերացնելու մասին (14 նոյեմբերի 2008թ., ք. Քիշնև) |
ՀՀ Նախագահ 08.02.2010 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
| ը) «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (3 հունիսի 2009թ., ք. Բրյուսել) |
ՀՀ Նախագահ 10.02.2010 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
| թ) «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը և «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագրի կանոնակարգը վավերացնելու մասին (15 սեպտեմբերի 1999թ., ք. Պեկին; 1 դեկտեմբերի 1999թ., ք. Բեռն) |
ՀՀ Նախագահ 29.09.2005 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
| ժ) Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգը վավերացնելու մասին (15 սեպտեմբերի 1999թ., ք. Պեկին) |
ՀՀ Նախագահ 29.09.2005 | Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներ |
| ժա) Համաշխարհային փոստային կոնվենցիան և դրա եզրափակիչ արձանագրությունը (կից Նամակագրական թղթակցության կանոնակարգով, Փոստային ծանրոցների կանոնակարգով և դրանց եզրափակիչ արձանագրությամբ) վավերացնելու մասին (15 սեպտեմբերի 1999թ., ք. Պեկին) |
ՀՀ Նախագահ 29.09.2005 | Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներ |
| ժբ) «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները վավերացնելու մասին (10 հոկտեմբերի 2009թ., ք. Ցյուրիխ) |
ՀՀ Նախագահ 15.02.2010 | Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
|
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
|
22 փետրվարի 2010 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-188-Ն |
|