Գլխավոր տեղեկություն
Համար
N 592
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.1992-01.08.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.11.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 1992 թվականի N 592

քաղ. Երևան

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐՈՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԻՑ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ ու քննչական ստորաբաժանումների կողմից հարուցված գործերով դատարանի դատավճիռներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի բռնագրավումից և իրացումից ստացված միջոցները (հաշվի առնելով առևտրական զեղչը) ամբողջությամբ հաշվանցվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվառումը, գնահատումն ու իրացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների նյութատեխնիկական և ֆինանսական վիճակն ապահովելու նպատակով նրանց հատկացվում է սույն որոշման 1-ին կետում նշված գույքի իրացումից բյուջե մուտք եղած միջոցների 15 տոկոսը: Նշված միջոցների օգտագործումն իրականացվում է բյուջետային միջոցների օգտագործման համար սահմանված կարգով` համաձայն հաստատված նախահաշվի:

Հատկացված միջոցների հաշվառումը և օգտագործման մասին հաշվետվությունը տարվում է պետական բյուջեով պահվող հիմնարկությունների և կազմակերպությունների համար սահմանված կարգով:

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված միջոցները (15 տոկոս) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացվում է կիսամյակը մեկ անգամ, համաձայն համապատասխան նախարարության և պետական վարչության կողմից ներկայացվող հիշյալ ստորաբաժանումների վարույթում եղած գործերով դատարանի դատավճիռների հիման վրա բռնագրավված գույքի գնահատության, բյուջեին դրանց իրացումից հասանելիք և բյուջե փաստացի մուտք եղած գումարների մասին ամփոփ տեղեկանքի:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությունն ամփոփ տեղեկանքը կազմում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումներից ստացված համապատասխան հաշվետվությունների հիման վրա, որոնք հաստատվում են գույքի բռնագրավման մասին վճիռ կամ որոշում կայացնող դատարանների և վերը նշված գույքի իրացումից առաջացած միջոցների բյուջե գանձումն ապահովող մարմնի կողմից:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` երկշաբաթյա ժամկետում մշակել սույն որոշման 5-րդ կետում նշված հաշվետվության ձևը և նրա լրացման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ, և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատմանը:

7. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչությանը առաջնային իրավունք վերապահել դատարանների դատավճիռներով կազմակերպված հանցավոր խմբերից բռնագրավված ավտոտրանսպորտային, ռադիոէլեկտրոնային միջոցների, տեսաձայնագրման տեխնիկայի, էլեկտրոնային հաշվիչ սարքավորումների, կազմտեխնիկայի և այլ գույքի ձեռքբերման համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ