ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» փետրվար 2025 թ. |
N 829-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2025 թվականի փետրվարի 7-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» բաց բաժնետիրական ընկերության`
1) 2004 թվականի հուլիսի 14-ին տրված թիվ Կ-XX-00591, 2020 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-ԲՕ-002808, 2023 թվականի ապրիլի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-003453, 2024 թվականի փետրվարի 21-ին տրված թիվ Կ-ԲՕ-003693 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության անվամբ,
2) 2004 թվականի հուլիսի 14-ին տրված թիվ Կ-XX-00591, 2020 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-ԲՕ-002808 լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` ք. Երևան, Աջափնյակ, Մարգարյան Փ. /6/1:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |