ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 1990 թվականի N 498
քաղ. Երևան
ԴՊՐՈՑՆԵՐԻ, ՏԵԽՆԻԿՈՒՄՆԵՐԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՓԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`
Ի լրումն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի սեպտեմբերի 21-ի N 600 որոշմամբ հաստատված «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և հանրապետական ու տեղական ենթակայության այլ օբյեկտների անվանման և վերանվանման կարգի վերաբերյալ» կանոնադրության 10-րդ կետի երկրորդ պարբերության, դպրոցների, տեխնիկումների, մշակութային օջախների անվանակոչումների, ինչպես նաև դրանց վրա հուշատախտակների փակցման իրավունքն այսուհետև վերապահել ժողովրդական պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին, համաձայնեցնելով այն հանրապետության համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների հետ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |