Գլխավոր տեղեկություն
Համար
N 90
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.1990-10.06.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.02.1990
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.1999

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ ԵՎ Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1990 թ. N 90

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.

Ընդունել պատգամավորների Լենինականի քաղաքային խորհրդի գործկոմի առաջարկությունը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թ. հուլիսի 25-ի N 371 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ երկրաշարժից տուժած բնակավայրերում քաղաքացիների հաշվառման և բնակարանների հատկացման կարգի մասին ժամանակավոր կանոնադրության մեջ մտցնել հետևյալ փոփոխությունները`

1. 7-րդ կետի առաջին պարբերության մեջ «տասնօրյա ժամկետում»  բառերը փոխարինել «մեկամսյա ժամկետում»  բառերով:

2. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«16. Երկրաշարժից տուժած բնակավայրերում առաջին հերթին բնակելի տարածությունները հատկացվում են հետևյալ հերթականությամբ`

ա) երկրաշարժի հետևանքով I խմբի հաշմանդամ դարձած անձանց.

բ) երկրորդ համաշխարհային պատերազմի I խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

գ) մանկությունից հաշմանդամ ունեցող ընտանիքներին.

դ) զինծառայողների թվից I խմբի հաշմանդամներին.

ե) աշխատանքի I խմբի հաշմանդամներին.

զ) երկրաշարժի հետևանքով լրիվ որբացած անչափահասներին.

է) կերակրողներից մեկին կորցրած անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին.

ը) միայնակ ծերերին.

թ) միայնակ մայրերին.

ժ) որբ երեխա որդեգրած անձանց.

ի) երկրաշարժի հետևանքով II խմբի հաշմանդամ դարձած անձանց.

լ) երկրորդ համաշխարհային պատերազմի II խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

խ) աշխատանքի II խմբի հաշմանդամներին.

ծ) զինծառայողների թվից II խմբի հաշմանդամներին.

կ) երկրաշարժի հետևանքով զոհ ունեցող ընտանիքներին.

հ) որոշ ծանր քրոնիկ այն հիվանդություններով տառապող անձանց, որոնք թվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների ցանկում.

ձ) «Հերոսուհի մայր» կոչմանն արժանացած մայրերին.

ղ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության պարտականությունները կատարելիս զոհված ռազմիկների ընտանիքներին.

ճ) երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ընտանիքներին.

մ) երկրորդ համաշխարհային պատերազմի III խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

յ) պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս կամ արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին.

ն) սահմանված կարգով հաստատված ցուցակի համաձայն աշխատանքի վնասակար պայմաններով աշխատանքում 10 և ավելի տարի բարեխղճորեն աշխատած բանվորներին ու ծառայողներին.

շ) հերոսներին.

ո) փառքի, աշխատանքային փառքի, «ՍՍՀՄ զինված ուժերում» հայրենիքին ծառայելու համար  բոլոր երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց.

չ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության պարտականությունները կատարելիս խեղման կամ հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված ռազմիկներին.

պ) քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում և այլ մարտական գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնված անձանց, քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմների պարտիզաններին, ինչպես նաև մարտական գործողություններին մասնակցած մյուս անձանց.

ջ) այն քաղաքացիներին, որոնց նախկինում նշանակվել են միութենական և հանրապետական նշանակության անհատական կենսաթոշակներ.

ռ) ընտանիքներին` երկվորյակներ ծնվելու դեպքում.

ս) արտադրության ոլորտում 15 և ավելի տարի աշխատած բանվորներին և ծառայողներին.

վ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս դեպքերում.
      Այն ընտանիքների, որոնց վրա տարածվում են սույն կետի «ղ» «ճ» և «յ» ենթակետերի գործողությունը, անդամների թվին են դասվում զոհվածի կամ անհայտ կորածի խնամքի տակ գտնվող անձինք, որոնց այդ կապակցությամբ կենսաթոշակ է վճարվում. ծնողները. ամուսինը, որը նորից չի ամուսնացել` անկախ նրա կենսաթոշակ ստանալուց. զավակները, որոնք իրենց ընտանիքները չունեն կամ թև ունեն իրենց ընտանիքները, բայց հաշմանդամ են դարձել մինչև չափահաս դառնալը, ինչպես նաև իրենց ընտանիքներն ունեցող զավակները, որոնց երկու ծնողները զոհվել են կամ անհայտ կորել, կամ ունեցել են մեկ ծնող, որը զոհվել է կամ անհայտ կորել:

Բնակտարածության առաջնահերթ ստանալու իրավունքը տրվում է այն ընտանիքին, որի կազմում կա այդ արտոնությունից օգտվող անձ, անկախ նրանից, թե ընտանիքի անդամներից ով է դիմել վերցնելու հաշվառման: /խմբ. 07.03.1992թ. թ. 147 որոշում/

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի նախագահ`

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

 

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հայկական ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ