Գլխավոր տեղեկություն
Համար
N 445
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.1992-19.10.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.10.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 1992 թվականի N 445

քաղ. Երևան

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մայիսի 19-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից արտադրվող և իրացվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն մեծությունը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Գործուղման ծախսերի նորմաների ավելացման մասին» N 389 որոշմամբ նախատեսված նորմաների չափով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ