Basic information
Number
N 119
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.12.1995-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1995/12, դեկտեմբեր 1995
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.12.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.12.1995
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
28.12.1995
Effective date
28.12.1995
Interrupt date
02.07.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
28 դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


28 դեկտեմբերի 1995 թվականի N 119

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջոցով միայնակ մայրերին, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող ամենամսյա պետական նպաստների, մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող` մինչև 18 տարեկան) երեխաներին տրվող ամենամսյա նպաստների և երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստների գծով հատկացվող միջոցների նպատակային օգտագործումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության սահմանման մասին» N 8 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միայնակ մայրերին, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող ամենամսյա պետական նպաստների, մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող` մինչև 18 տարեկան) երեխաներին տրվող ամենամսյա նպաստների և երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստների վճարման նպատակով ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներին փոխանցված միջոցների վրա: Այդ միջոցների հաշվին նպաստների վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում` անկախ հարկերի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ այլ պարտադիր վճարումների գծով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներին ներկայացված անվիճելի գանձման փաստաթղթերի առկայությունից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան