հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի նախագահություն
ո ր ո շ ու մ
հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի «հայաստանի հանրապետություն» օրաթերթի կառուցվածքի փոփոխության մասին
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կատարվող իրադարձությունները և արտասահմանյան անցուդարձին հանրապետության վերաբերմունքը ռուսալեզու մամուլի միջոցով համակարգված կերպով ներկայացնելու կարևորությունը որպես արտաքին հարաբերությունների էական գործոն, ինչպես նաև նկատի ունենալով, որ հանրապետության սահմաններից դուրս թերթերի տարածման առկա հնարավորությունների պայմաններում առավել նպատակահարմար է լույսընծայման շաբաթաթերթային ձևը, հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի «հայաստանի հանրապետություն» օրաթերթի ռուսերեն տարբերակը («ռեսպուբլիկա արմենիա») 1991 թականի մայիս ամսից հրատարակել շաբաթաթերթի ձևով` 6 մամուլ ծավալով:
2. հանձնարարել «հայաստանի հանրապետություն» թերթի գլխավոր խմբագրին միացյալ խմբագրության կառուցվածքում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. հանձնարարել «հայաստանի հանրապետություն» թերթի խմբագրությանը`
- շաբաթաթերթին մատուցվելիք նյութերի ընտրության հարցում ելնել հանրապետության ներքին կյանքի և պետական քաղաքականության լուսաբանման առաջարկությունից.
- 1991 թվականի ընթացքում նպատակային առանձին համարների և այլ հրատարակությունների ձևով փոխհատուցել բաժանորդներին «ռեսպուբլիկա արմենիա» օրաթերթի բաժանորդագրության արժեքի տարբերությունը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|