Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 ապրիլի 2002 թվականի N 16
37. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության, տեսչության օրինակելի կանոնադրություններին և կառուցվածքներին (կցվում են):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության, տեսչության օրինակելի կանոնադրություններին համապատասխան` մինչև 2002 թվականի մայիսի 6-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, դրանց կազմում գործող գործակալությունների, տեսչությունների կանոնադրությունները և կառուցվածքները:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նախարարությունների, դրանց կազմում գործող գործակալությունների, տեսչությունների կանոնադրությունները և կառուցվածքները:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. ապրիլի 20 Երևան |
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |