Basic information
Number
N 1606-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (21.10.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.03.02/6(358) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
20.10.2009
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
20.10.2009
Effective date
21.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 1606-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Արմեն Հայրապետյանի 16.10.2009թ. N 6165-Հ դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի մարտի 15-ին անհատ ձեռնարկատեր Արմեն Հայրապետյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000150 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Արմեն Հայրապետյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

  Հ. Քուշկյան