Գլխավոր տեղեկություն
Համար
N 148
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
06.04.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 1993 թվականի N 148

 

քաղ. Երևան 

 

1993 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԻ ՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել ոռոգման ջրի հանրապետական միջին սակագին` 1 խոր. մետր ջրի համար` 1 ռուբլի 50 կոպեկ, և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն իրավունք վերապահել, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, այն տարբերակել ըստ շրջանների:

2. Հանրապետական բյուջեի հաշվին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը փոխանցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը ենթակա ջրատնտեսական համակարգերի ձեռնարկությունների կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի արժեքը:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը ենթակա հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի համար օգտագործվող ջրի վարձ` 1 խոր. մետր ջրի համար 3 ռուբլի 10 կոպեկ, հանրապետական բյուջե վճարելու կարգով:

 4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանրապետության հիդրոէլեկտրակայանների կողմից օգտագործվող ջրի վարձի վճարման կարգը:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը կատարել ոռոգման ջրի վարձից գոյացող գումարների կենտրոնացում և վերաբաշխում շրջանային ջրատնտեսական համակարգերի ձեռնարկությունների միջև:

6. «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության շրջանային ջրատնտեսական համակարգերի ձեռնարկությունների հետ ոռոգման ջրի տրման-ընդունման պայմանագրերի կնքման, ջրի ստացման ու ջրօգտագործողների միջև բաշխման և ջրի վարձի գանձման պարտականությունները 1993 թվականից դնել պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների վրա, նրանց ենթակայությանը հանձնելով գյուղերում եղած ջրատնտեսական համակարգերի ձեռնարկությունների ջրաբաշխող խմբերը, և նրանց պահպանման ծախսերի համար օգտագործել ջրի վարձի գանձված գումարի 7 տոկոսը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ