Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 մարտի 2018 թվականի N 9
42. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու նպատակով հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության տարածքի սահմաններին՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 23 Երևան |