Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
7 հունիսի 2012 թվականի N 22
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 44 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 2 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի նիստի N 44 արձանագրության N 2 կետով հավանության արժանացած «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի Ռազմավարական ուղղություն 2-րդ բաժնի ռազմավարություն 6-ի 3-րդ կետի 3-րդ սյունակի առաջին տողում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն», իսկ երկրորդ տողում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 13 Երևան |