Basic information
Number
N 808-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.12.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հատուկ բաժին
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
25.12.2009
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
25.12.2009
Effective date
26.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 808-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՂԻՆԱԿ ՄՔԱՆՅԱՆԻ ՏԾ N 01234 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ N 00001 ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 32/7 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

Անհատ ձեռնարկատեր ՎԱՂԻՆԱԿ ՄՔԱՆՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 01234 լիցենզիան և N 00001 լիցենզիայի ներդիրը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation