Գլխավոր տեղեկություն
Համար
N 734-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

4 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 734-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՍՏՂԻԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ՏԾ N 01079 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԹՎՈՎ 7 (ՅՈԹ) ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 30/9 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

Անհատ ձեռնարկատեր ԱՍՏՂԻԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 01079 լիցենզիան և N 00001, N 00002, N 00003, N 00004, N 00005, N 00006 և N 00007 լիցենզիայի ներդիրները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Սարգսյան