ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» դեկտեմբեր 2024 թ. |
N 7067-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԶԱՏՈՒՀԻ ՊՈԿԱՑՅԱՆԻՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-XX-000365 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր ԱԶԱՏՈՒՀԻ ՊՈԿԱՑՅԱՆԻ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Անհատ ձեռնարկատեր ԱԶԱՏՈՒՀԻ ՊՈԿԱՑՅԱՆԻ 2010 թվականի մարտի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման (ճառագայթային ախտորոշիչ` ուլտրաձայնային) իրականացման թիվ Ա-XX-000365 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` ք. Գյումրի, Լ. Մադոյան փող. N41 հասցեից փոփոխել մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք. Տիգրան Մեծի փողոց 8ա շենք, 20 առևտրի սրահ հասցե:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի «Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի N 1556-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու և առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկների նոր ձևերը հաստատելու մասին» թիվ 535-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր ԱԶԱՏՈՒՀԻ ՊՈԿԱՑՅԱՆԻՆ իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Պարտականությունները կատարող` |
Լ. Նանուշյան |