Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
13.11.2009
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 նոյեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 670-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով` «ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի նոյեմբերի 9-ի և «ՎԱՉԱԳԱՆ-ՆԱՎԱՍԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի նոյեմբերի 3-ի գրություններն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 579-Ա հրամանի 1-ին կետով նշված հետևյալ ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցումը`

1. «ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի նոյեմբերի 9-ի N ՏԿՈՒ 00183 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի նոյեմբերի 10-ից:

2. «ՎԱՉԱԳԱՆ-ՆԱՎԱՍԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի նոյեմբերի 9-ի N ՏԿՈՒ 00178 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի նոյեմբերի 4-ից:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան