Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 փետրվարի 2010 թ.

N 53-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 3 «ՀԵՔԻԱԹ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի» 8-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի թիվ 3 «ՀԵՔԻԱԹ» մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով վաղ, կրտսեր, ավագ նախադպրոցական տարիքային փուլերով, համակազմի սահմանային համապատասխանաբար 20, 75, 70 տեղերով գործունեության լիցենզիա։

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին։

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին։

 

Նախարար`

Ա. Աշոտյան