Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2010
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 փետրվարի 2010 թ.
ք. Երևան

N 32-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼԻԼՎԱԼԴԱ-ԼՅՈՒՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Լիլվալդա-Լյուքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 12.02.2010 թ. դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Լիլվալդա-Լյուքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» թիվ Ա-035 լիցենզիան։

2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրամանը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից։

3. Երեք օրվա ընթացքում հրամանի պատճենը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի վրա։

 

Նախարար

Ա. Հարությունյան