Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2018-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 մարտի 2018 թվականի N 12
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի ՆԻՍՏԻ N 12 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի N 12 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2.1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ կետի`
ա. 3.1-ին և 3.2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
3.1. |
Կատարելագործել և հստակեցնել իրավաբանի որակավորմանը և իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջները և չափորոշիչները |
1) «Իրավագիտություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակում: 2) Քննարկել հեռահար ձևով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկում «Իրավագիտություն» մասնագիտությունը ներառելու նպատակահարմարությունը: 3) Վերհանել մասնագիտական գործունեության այն տեսակները, որոնցով զբաղվելու համար պահանջվում է իրավաբանական կրթություն և գործունեության յուրաքանչյուր տեսակի առանձնահատկություններից ելնելով՝ սահմանել նվազագույն կրթական աստիճանը՝ բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս, իրավունքի ոլորտում գիտական աստիճան ունեցող մասնագետ: |
2018 թվականի չորրորդ եռամսյակ
2018 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն |
1) «Իրավագիտություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերը մշակված են:
2) Իրավաբանական կրթություն պահանջող մասնագիտական գործունեության տեսակները սահմանված են: |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3.2. |
Վերանայել (այդ թվում՝ «Իրավագիտություն» մասնագիտության) բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության պահանջները |
Բակալավրի կրթական ծրագրով դիմորդների գիտելիքների գնահատման պահանջների վերանայում՝ «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի հարցաշարում «Հասարակագիտություն» առարկայի իրավագիտություն բաժնից հարցերի ներառում: |
2018 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն |
Բակալավրի կրթական ծրագրով («Իրավագիտություն» մասնագիտության) ընդունելության պայմանների հստակեցում: |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |
», |
բ. 3.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
3.4. |
Վերանայել գիտելիքների գնահատման համակարգը: |
Ավարտական աշխատանքների պատրաստման, պաշտպանության, արդյունքների հրապարակային (բաց) բազավորման ընթացակարգի սահմանում, ինչպես նաև ղեկավարների՝ որպես հսկիչների անձնական պատասխանատվության կառուցակարգի նախատեսում: |
2018 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն
Իրավաբանա-կան կրթություն իրականացնող բուհեր (համաձայնու-թյամբ) |
Ավարտական աշխատանքների պատրաստման, պաշտպանության, արդյունքների հրապարակային (բաց) բազավորման ընթացակարգը սահմանված է, ինչպես նաև ղեկավարների՝ որպես հսկիչների անձնական պատասխանատվության կառուցակարգը նախատեսված է: |
օրենքով չարգելված այլ աղ բյուրներ | |
», |
գ. 3.5-րդ և 3.6-րդ ենթակետերի «Պատասխանատու մարմինը/ կազմակերպությունը» սյունակից հանել «ՀՀ ոստիկանության կրթահամալիր (համաձայնությամբ)» բառերը,
դ. 3.7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
3.7. |
Ընդլայնել և արդիականացնել ուսումնական և ուսումնաօժանդակ նյութերը, ավելի թափանցիկ դարձնել դասագրքերի երաշխավորման գործընթացը: |
Քննարկել միասնական իրավաբանական էլեկտրոնային գրադարանի ստեղծման և միջազգային էլեկտրոնային ռեսուրսներին բոլոր բուհերի միասնական մուտքի հնարավորությունները։ |
2018 թվականի չորրորդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
«Երևանի պետական համալսարան»հիմնադրամ (համաձայնությամբ)
Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան (համաձայնությամբ)
Հայաստանում Ֆրանսիական համալսարան (համաձայնությամբ)
Հայաստանի Ամերիկյան համալսարան (համաձայնու-թյամբ)
Գլաձորի համալսարան (համաձայնությամբ) |
Միասնական իրավաբանական էլեկտրոնային գրադարանի ստեղծման և միջազգային էլեկտրոնային ռեսուրսներին բոլոր բուհերի միասնական մուտքի հնարավորությունների և նպատակահարմարության հստակեցում։ |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ | |
», |
ե. 3.8-րդ, 3.9-րդ և 3.12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
զ. 3.10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
3.10. |
Ապահովել ուսանողների, դասախոսների, գիտնականների համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: |
1) Ապահովել արտասահմանում և երկրի ներսում տարբեր մասնագիտական և մեթոդական վերապատրաստման ծրագրերին դասախոսների մասնակցությունը: 2) Ապահովել հայալեզու իրավաբանական գրականության մշակման, օտարալեզու աղբյուրների թարգմանության ու տպագրության օժանդակումը: |
2018 թվականի չորրորդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
Իրավաբանական կրթություն իրականացնող բուհեր (համաձայնությամբ) |
1) Դասախոսների մասնակցությունն արտասահմանում և երկրի ներսում մասնագիտական և մեթոդական վերապատրաստման ծրագերին ապահովված է: 2) Հայալեզու իրավաբանական գրականության մշակման, օտարալեզու աղբյուրների թարգմանության ու տպագրության օժանդակումն ապահովված է: |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ | |
». |
3) 4-րդ կետի 4.1-ին ենթակետի՝
ա. «Կատարման վերջնաժամկետը» սյունակում «2017 թվականի երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2018 թվականի չորրորդ եռամսյակ» բառերով,
բ. «Պատասխանատու մարմինը/կազմակերպությունը» սյունակից հանել «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» բառերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 4
Երևան |
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |