Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-0245-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.14/12(78)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.1998

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1

2

3

1.«ՀՀ ԱԺ կանոնակարգ»
ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Էդ. Եգորյան,
Ա. Կիրակոսյան,
Ա. Ավետիսյան,
Ս. Գիմիշյան,
Պ. Մակեյան,
Հ. Թոքմաջյան
13.01.1998
Պետական-իրավական
հարցերի մշտական 
հանձնաժողով
2. «ՀՀ ԱԺ կանոնակարգ»
ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ԱԺ պատգամավորներ
Կ. Ռուբինյան,
Ա. Գրիգորյան, 
20.01.1998
Պետական-իրավական
հարցերի մշտական 
հանձնաժողով
3. ՀՀ բնական մենաշնորհների մասին ԱԺ պատգամավորներ
Վ. Սիրադեղյան,
Վ. Խաչատրյան
20.01.1998
Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական
հանձնաժողով
4. Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին  ԱԺ պատգամավորներ
Վ. Սիրադեղյան, 
Վ. Խաչատրյան
20.01.1998
 Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական հանձնաժողով
5. Կոնցեսիայի պայմանագրերի մասին  ԱԺ պատգամավորներ
Վ. Սիրադեղյան,
Վ. Խաչատրյան 
20.01.1998
Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական հանձնաժողով
6. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 

ԱԺ պատգամավորներ 
Կ. Ռուբինյան,
Ա. Գրիգորյան
20.01.1998

Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական
հանձնաժողով
7. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական  ապահովության մասին Կառավարություն
20.01.1998
Սոցիալական,
առողջապահության և
բնության պահպանության
հարցերի,
Պաշտպանության,
ազգային անվտանգության
և ներքին գործերի,
ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական
հանձնաժողովներ
8. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Վ. Սիրադեղյան,
Վ. Խաչատրյան
20.01.1998
Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական 
հարցերի մշտական
հանձնաժողով
9. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավորներ 
Գ. Պողոսյան,
Ա. Բազեյան,
Ա. Արմենակյան, 
Մ. Մալխասյան
26.01.1998
Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական հանձնաժողով 
10. «Բաժնետիրական ընկերությունների մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
 Կառավարություն 
26.01.1998
Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողով
11. «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» պետական ձեռնարկությանը ՀՀ ձեռնարկություններից և կազմակերպություններից ստացված բարեգործական հատկացումների մասով շահութահարկի արտոնություն տալու մասին Կառավարություն
26.01.1998
Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողով
12. Պետական սեփականություն համարվող հողերի օտարման կարգի մասին  Կառավարություն
27.01.1998
 Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողով
13. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  Կառավարություն
02.02.1998
Պետական-իրավական  հարցերի մշտական
հանձնաժողով
14. Պետական գնումների (պետական պատվերի, պետական առաջադրանքի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասով հարկային արտոնություններ սահմանելու մասին Կառավարություն
26.02.1998
Ֆինանսավարկային, բյուջետային տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողով
15. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին  Կառավարություն
26.02.1998
 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, 
Սոցիալական,  առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական
հանձնաժողովներ

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ 

Խ. Հարությունյան


 2 մարտի 1998 թվականի,
քաղ. Երևան
Ն-0245-1