Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-585
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՈՐՈՇՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ` 1990 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

28 հունիսի 2005 թ.


 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2004 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունված` 1990 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադիր համաձայնագրի 1-ին հոդվածի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագրի 1-ին հոդվածի փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա փոփոխությունն ընդունվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2004 թվականի հունվարի 30-ի որոշմամբ` համաձայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադիր համաձայնագրի 56 հոդվածի 1-ին կետի:

2. Փոփոխության նպատակը Մոնղոլիան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեության երկիր դարձնելն է, քանի որ վերջինս ընդգրկված չի եղել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադիրների սկզբնական պլաններում նախատեսված գործառույթների տարածքում:

3. Փոփոխությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադիր համաձայնագրի 1-ին հոդվածում ավելացվել է երկու նախադասություն, որոնց համաձայն` Բանկի նպատակը կարող է իրականացվել նաև Մոնղոլիայում նույն պայմաններով: Այդ կապակցությամբ համաձայնագրում և նրա հավելվածներում ցանկացած հղում` «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ», «երկրներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից», «ստացող երկիր (կամ ստացող երկրներ)» կամ «ստացող երկիր, Բանկի անդամ (կամ ստացող երկրներ, Բանկի անդամներ)» արտահայտություններին, վերաբերում է նաև Մոնղոլիային:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2004 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունված` 1990 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադիր համաձայնագրի 1-ին հոդվածի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


28 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ-585

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան