Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2025
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
26.11.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
26.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«26» նոյեմբերի 2024 թ.

N 76-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՈՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ՝ ՍԱՐՔԵՐՈՎ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ, ՆՅՈՒԹԵՐՈՎ, ԳՈՒՅՔՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի իրականացման մասով կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի՝ սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության կողմնորոշիչ անվանացանկը և չափաքանակները` համաձայն 1-102 հավելվածների:

2. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, կազմակերպատնտեսական ու ֆինանսաբյուջետային վարչություններին՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի մշակման ժամանակ նախատեսել ֆինանսական միջոցներ՝ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների հագեցվածության սահմանված չափաքանակների ապահովման նպատակով:

3. Հրամանի հավելվածով հաստատված չափաքանակները տարածվում են 2025 թվականի հուլիսի 1-ից հետո լիցենզավորման հայտ ներկայացված ուսումնական հաստատությունների վրա, իսկ ներքոնշյալ մասնագիտություններով արդեն իսկ լիցենզավորված պետական ուսումնական հաստատությունների դեպքում՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերում ներառվելուց հետո, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:

4. Ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ գույքագրել և մինչև 2025 թվականի մարտի 1-ը նախարարություն ներկայացնել սույն հրամանով հաստատված և տվյալ ուսումնական հաստատությունում իրականացվող, մասնագիտության և որակավորման համար սահմանված առկա կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների և մարզադահլիճի՝ սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության անվանացանկի և չափաքանակների վերաբերյալ տեղեկատվություն:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

 

Նախարար՝

 

11/26/2024

Ա. ՄարտիրոսՅԱՆ

(պարտականությունները կատարող)

 

 

Հավելված 1-102

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի

26-ը նոյեմբերի 2024 թ.

N 76-Ն հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան