ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2010 թվականի N 82-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
| 1) ամոնիտ N 6ԺՎ փամփուշտ Դ-32 մմ | 240000 կգ |
| 2) կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇԱ) | 1200000 գծմ |
| 3) ճայթիչ-պայթիչ (ԿԴ-8Ս) | 250000 հատ |
| 4) էլեկտրական ճայթիչ (ԷԴ-Զ-Ն) | 100000 հատ |
|
5) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` ստորգետնյա հանքավայրի համար` | |
| ա. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-25 3.5 մ | 18000 հատ |
| բ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-100 3.5 մ | 18000 հատ |
| գ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-200 3.5 մ | 18000 հատ |
| դ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-300 3.5 մ | 20000 հատ |
| ե. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-400 3.5 մ | 20000 հատ |
| զ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-500 3.5 մ | 20000 հատ |
| է. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-600 3.5 մ | 20000 հատ |
| ը. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-700 3.5 մ | 22000 հատ |
| թ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-800 3.5 մ | 22000 հատ |
| ժ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-900 3.5 մ | 22000 հատ |
| 6) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` բաց հանքավայրի համար` | |
|
սարք ՍԻՆՎ-ՊՍ |
5000 հատ |
| 7) պայթեցնող սարքավորում ՊՎ Զ-1700-2,3 | 10 հատ |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|