Basic information
Number
N 78-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.02.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.02.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2010 թվականի N 78-Ա

 

ԿԱՐԱՊԵՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կարապետ Հրաչյայի Մուրադյանին (ծնվ.` 1992 թվականի փետրվարի 8-ին, քաղ. Երևան, Լիսինյան փող., տուն 30: 2009 թվականին ընդունվել է բարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի Յուտա նահանգի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի գարնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Մուրադյանի 18 տարին լրանալու, գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 8
Երևան