ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2009 թվականի N 1473-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 37,383.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
(2-րդ կետը փոփ. 24.12.09 N 1526-Ն)
3. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա գնվելիք աշխատանքների կատարման պայմանագրով կարող է նախատեսվել կանխավճարի հատկացում պայմանագրի գնի մինչև 100 տոկոսի չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2009 թ. դեկտեմբերի 26 Երևան  | 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1473-Ն որոշման  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 (հազ. դրամ)  | 
| 
 Բաժինը  | 
 Խումբը  | 
 Դասը  | 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)  | 
| 
 տարի  | ||||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  | 
 0  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01  | 
 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  | 
 (42383.0)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01  | 
 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ  | 
 (42383.0)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 03  | 
 Արտաքին հարաբերություններ  | 
 (42383.0)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01. ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանում  | 
||||
| 
 ՀՀ արտաքին գործերի նախարարություն  | 
 (42383.0)  | |||
| 
 որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով  | 
 (42383.0)  | |||
| 
 11  | 
 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ  | 
 42383.0  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01  | 
 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ  | 
 42383.0  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01  | 
 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 42383.0  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 42383.0  | |||
| 
 ՀՀ կառավարություն  | 
 42383.0  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 24.12.2009, N 1526-Ն | 18.02.2010, N 1473-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|