ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2010 թվականի N 80-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2002 թվականի ապրիլի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված փետրվարի 12-ի N 80-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
| Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
| Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
| Գ. Ալավերդյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարար |
| Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
| Վ. Վարդանյան | - ՀՀ քաղաքաշինության նախարար |
| Ա. Մովսեսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ |
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Ա. Գալստյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
| Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
| Թ. Հակոբյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Է. Բաբայան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
| Ա. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
| Հ. Թաշչյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Ա. Անդրեասյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
| Վ. Աբրահամյան | - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
| Կ. Կարապետյան | - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
| Ռ. Հարությունյան | - Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
| Կ. Գրիգորյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի խորհրդական (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|