Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.09.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

>ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

31 հունվարի 2013 թվականի N 4

 

1. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման նպատակով՝

1. Հավանություն տալ՝

1) կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների՝ ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների 2013-2016 թվականների ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների՝ ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների 2013-2016 թվականների ծրագրի միջոցառումների ցանկին՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 5

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

հունվարի 31-ի նիստի N 4

արձանագրային որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն ծրագիրը նախատեսված է Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության թիվ ՀՕ-265 օրենքով սահմանված դեպքերի համար:

2. Արդի ժամանակաշրջանը բնորոշվում է երկրի վրա կյանքի բնական և սոցիալական պայմաների գլոբալ փոփոխություններով, որոնց հետևանքները հաճախ անկանխատեսելի են: Մի շարք բնական, անթրոպոգեն, տեխնածին և հասարակական գործընթացներ առաջացնում են աշխարհագրական միջավայրի որակի փոփոխություն, որը բնորոշվում է նոր` մարդուն դեռևս անհայտ էկոլոգիական և այլ ռիսկերի գործոններով: Այս ամենի արդյունքում ստեղծվում են անկանխատեսելի արտակարգ իրավիճակներ, որոնք հաճախ հսկայական վնասներ են պատճառում երկրի տնտեսությանը` ընդգրկելով երբեմն համազգային մասշտաբներ, որոնք կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ տվյալ երկրի զարգացման գործընթացի վրա:

3. Քաղաքակրթության զարգացումը, արդյունաբերության, տրանսպորտի նոր տեսակների ստեղծումն ու աճը, ինչպես նաև տարբեր գործոնների հետևանքով տարերային կատակլիզմների բնույթի փոփոխությունը գիտության, այդ թվում` բժշկագիտության առջև դնում են նոր հիմնախնդիրներ: Այս համատեքստում օրախնդիր են արտակարգ իրավիճակներում տարաբնույթ համակարգերի և միջոցառումների ծրագրավորման և իրականացման հարցերը:

4. Ներկայում ահաբեկչությունն իրական սպառնալիք է երկրների ազգային անվտանգությանը: Կենսաբանական և քիմիական զենքի արգելումը սահմանող Կոնվենցիայի դրույթների պահպանման նկատմամբ հսկողության մեխանիզմների անկատարությունը մեծացնում է ահաբեկիչների կողմից որպես զենք կենսաբանական և քիմիական գործոնների օգտագործման հնարավորությունը:

 

II. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

5. Հայաստանի Հանրապետությունը ապահովագրված չէ տարբեր վարակիչ, այդ թվում՝ հարուցիչների նոր ենթատեսակներով պայմանավորված հիվանդությունների ներթափանցումից` հաշվի առնելով բնակչության մեծ տեղաշարժը, միջպետական զարգացող հարաբերությունները և այլն: Այսօր աշխարհում ընթացող մի շարք խնդիրների լուծումը, նաև Հայաստանի Հանրապետության համար, պահանջում է համաճարակաբանական, ինչպես նաև բազմադիսցիպլինար հսկողության ժամանակակից կարողությունների ձևավորում:

6. Վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակի վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքների շարժընթացը, ամենամյա վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկա ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը, չնայած առանձին բռնկումների արձանագրմանը, համեմատաբար հանգիստ է:

7. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով դեռևս բացակայում է համակարգված կրթական մոդուլով բնակչության ուսուցումը՝ սկսած նախադպրոցական հասակից:

8. Կենսաբանական ահաբեկչության գործողությունները կարող են իրականացվել ոչ միայն վարակիչ հիվանդությունների հարուցիչների անմիջական օգտագործման, այլև կենսաբանական լաբորատորիաներում, կենսատեխնոլոգիական արդյունաբերության օբյեկտներում կատարվող դիվերսիաների միջոցով:

9. Նշված հիմնախնդիրների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվել և սահմանված կարգով հաստատվել են մի շարք իրավական ակտեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է վերանայել և համապատասխանեցնել միջազգային պահանջներին:

10. Հայաստանի Հանրապետությունում բնակչության (առանձին քանակակազմերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության գործընթացների կանոնակարգումը, կենսաբանական (հաշվի առնելով առանձին վարակիչ հիվանդությունների հարուցիչների ախտածնության աստիճանը, տարածման մեխանիզմները), քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության, հատկապես` առանձին քանակակազմերի իրազեկվածությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19–ի «Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության կարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 15 արձանագրային որոշման համաձայն:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

11. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում, շահագրգիռ կառույցների համագործակցությամբ, արտակարգ իրավիճակների արձագանքումը և բնակչության իրազեկման ապահովումն է:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակներին առնչվող գործող օրենսդրության կատարելագործում:

13. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերահսկման գործողությունների համակարգման կատարելագործում:

14. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործընթացում ընդգրկվող բժշկական, ոչ բժշկական ծառայությունների անձնակազմերի մասնագիտական վերապատրաստում:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ  ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ  ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

15. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակներին առնչվող օրենսդրության կատարելագործում` հետևյալ միջոցառումների գործադրմամբ.

1) Լրամշակել կենսաբանական և քիմիական վտանգներով հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահական համակարգի պատրաստականության բարձրացման և արագ արձագանքման գործողությունների ուղղությամբ գերատեսչական իրավական ակտերը` ելնելով Միջազգային առողջապահական կանոնների պահանջներից:

2) Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման և ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 44 արձանագրային որոշման պահանջները մշակել հանրային առողջության ոլորտում կենսաբանական և քիմիական վտանգներով արտակարգ իրավիճակների ժամանակ գործունեության ստանդարտ ընթացակարգեր:

 

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

16. Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերահսկման գործողությունների համակարգման կատարելագործումը նպատակ ունի վերանայել արդենիսկ առկա և գործող համակարգերը՝ համապատասխանեցնելով միջազգային պահանջներին:

17. Բնակչության խոցելիության (ըստ առանձին խոցելի խմբերի) գնահատում և արդյունքների հիման վրա միջոցառումների համալիրի մշակում և ներդրում:

18. Բազմապրոֆիլ հիվանդանոցների կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման համար համապատասխան միջոցների ապահովում:

19. Վարակիչ հիվանդությունների բռնկումների/համաճարակների, քիմիական գործոնով դեպքերի, վթարների արձանագրման դեպքում առանցքային միջոցառումների համապատասխան ծավալների իրականացման համար անհրաժեշտ պարագաների համալրում (տարբեր վարակիչ, հատկապես հատուկ վտանգավոր, հիվանդությունների դեմ պատվաստանյութերի, արագ ախտորոշիչ թեսթերի, քիմպատրաստուկների, ախտահանիչ նյութերի, սարքեր, սարքավորումների, անհատական պաշտպանիչ արտահագուստի ձեռքբերում):

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

20. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում կադրային ներուժի մասնագիտական գիտելիքները հիմնականում բավարարում են անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար: Սակայն գործնական հմտությունների ձեռքբերումը և մատուցումը, ինչպես նաև դասավանդման նոր մեթոդները, ուղեցույցները, այնպես էլ գիտագործնական նորությունները, ալգորիթմներն անհրաժեշտ է մշտապես իրականացնել կատարելագործում:

21. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջապահության ոլորտում զբաղված և վերապատրաստված մասնագետների հաշվառում,

1) ձևավորել կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջապահության ոլորտում զբաղված և վերապատրաստված մասնագետների հաշվառման տվյալների բազա և դրա վարման կարգ՝ հաջորդիվ ապահովելով մասնագիտական հմտությունների պարբերաբար և շարունակական կատարելագործումը:

22. Մշտապես ապահովել կապը միջազգային բժշկական, ուսումնական կենտրոնների հետ (փոխադարձ այցելություններ, վերապատրաստումներ, հեռուստակամուրջ), հատկապես՝ արդի ժամանակահատվածում աղետների, ահաբեկչության դեմ պայքարում բազմաբնույթ մոտեցումներ ձևավորելու համար:

23. Բարեփոխել կրթական համակարգը.

1) ուսումնական գործընթացում խորացնել կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման հիմնահարցերի ուսուցումը, տեսական և գործնական պատրաստության միջոցով՝ բարելավելով առաջնային միջոցառումների կազմակերպման և իրականացման հմտությունները,

2) վերանայել հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ծրագրերը, պարբերաբար կազմակերպել և արդյունավետ անցկացնել հավաքներ բժշկական հիմնարկներում, գործնական և թեմատիկ պարապմունքներ, ռազմադաշտային պայմաններում վարժանքներ,

3) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների անձնակազմի համար մշակել և գործադրել մեթոդական ուղեցույցներ՝ կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հիվանդների տեսակավորման, վերակենդանացման և այլ կարևորագույն գործողությունների վերաբերյալ:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

հունվարի 31-ի նիստի N 4

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու
մարմինը

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

1.

Լրամշակել կենսաբանական և քիմիական վտանգներով հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահական համակարգի պատրաստականության բարձրացման և արագ արձագանքման գործողությունների ուղղությամբ գերատեսչական իրավական ակտերը` ելնելով Միջազգային առողջապահական կանոնների պահանջներից

Կլրամշակվեն և մինչ 2015 թ. կգործադրվեն կենսաբանական և քիմիական վտանգներով հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահական համակարգի պատրաստականության բարձրացման և արագ արձագանքման գործողությունների ուղղությամբ իրավական ընդհանուր հարցերը կանոնակարգող իրավական ակտերը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2013-2015 թթ.

Ֆինանսավորում չի պահանջում։

2.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման պահանջները` մշակել հանրային առողջության ոլորտում կենսաբանական և քիմիական վտանգներով արտակարգ իրավիճակների ժամանակ գործունեության ստանդարտ ընթացակարգերը սահմանող շահագրգիռ կառույցների ղեկավարների համատեղ հրաման

Մինչ 2016 թվականը մշակվել են հանրային առողջության ոլորտում կենսաբանական և քիմիական վտանգներով արտակարգ իրավիճակների ժամանակ գործունեության ստանդարտ ընթացակարգեր, որոնց արդյունքում կձևավորվեն բազմադիսցիպլինար արձագանքման կարողություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ բնապահպանության
նախարարություն

միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2013-2016 թթ.

Ֆինանսավորում չի պահանջում։

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ  ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

3.

Ձևավորել կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջապահության ոլորտում զբաղված և վերապատրաստված մասնագետների հաշվառման տվյալների բազա և դրա վարման կարգ

Մինչ 2016 թվականը կձևավորվի կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջապահության ոլորտում զբաղված և վերապատրաստված մասնագետների հաշվառման տվյալների բազա, որի արդյունքում կապահովվի մասնագիտական հմտությունների պարբերաբար և շարունակական կատարելագործում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2013-2016 թթ.

Ֆինանսավորում չի պահանջում։

4.

Լրամշակել գործող դպրոցական ուսումնական ծրագրերը, վերանայել հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ծրագրերը

Մինչ 2016 թվականը դպրոցական ուսումնական ծրագրերում կներառվեն նաև դասաժամեր կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ անհրաժեշտ վարքագծային ուսուցում ապահովելու համար, վերանայված կլինեն հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ծրագրերը կուսուցանվեն արձագանքման հիմնահարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2013-2016 թթ.

Ֆինանսավորում չի պահանջում։

(հավելվածը փոփ.19.09.13 N 37)