ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
12 փետրվարի 2010 թվականի N 82-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 42-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունվարի 26-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 42-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) հավելվածը «Լ. Նանյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերից հետո լրացնել «Վ. Մաթևոսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ» և «Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ» բառերով.
2) հավելվածից հանել «Ն.Պողոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 Երևան  |