ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի գործունեության 1998 թվականի ծրագիրը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հ/Հ Ուսումնասիրության օբյեկտը | Ուսումնասիրության առարկան | Ուսումնասիրության բնույթը |
Ժամանակացանկը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. | 1997 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվությունը |
Համապատասխանությունը ՀՀ բյուջետային համակարգի մասին, պետական բյուջեի և դրանում կատարված փոփոխությունների մասին ՀՀ օրենքների պահանջներին |
Ամփոփ վերլուծություն | Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների |
2. | ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվությունը |
Համապատասխանությունը ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի մասին ՀՀ օրենքների պահանջներին |
Ամփոփ վերլուծություն | Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների |
3. | ՀՀ կենտրոնական բանկի 1997 թվականի տարեկան հաշվետվությունը | Համապատասխանությունը ՀՀ կենտրոնական բանկի համար ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված դրույթներին | Ամփոփ վերլուծություն | Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների |
4. | ՀՀ պետական բյուջեի 1998 թվականի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին ՀՀ կառավարության տեղեկանքը | Համապատասխանությունը ՀՀ բյուջետային համակարգի մասին, ՀՀ պետական բյուջեի և դրանում կատարված փոփոխությունների մասին ՀՀ օրենքների պահանջներին | Համեմատական ամփոփ վերլուծություն | Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների |
5. | Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման ընթացքի մասին համապատասխան պետական լիազոր մարմինների պաշտոնական տեղեկանքները | Համապատասխանությունը փոխառությունների և վարկերի տրամադրման պայմանագրերով, համաձայնագրերով և այլ փաստաթղթերով սահմանված պայմաններին | Համեմատական ամփոփ վերլուծություն | 1998 թվականի ընթացքում |
6. | ՀՀ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների կողմ հանդիսացող սուբյեկտների և պետական լիազոր մարմինների սկզբնական ու ամփոփ փաստաթղթերը (այդ թվում` առաջնահերթ)` | Պետական բյուջեի առանձին հոդվածներով նախատեսված և փաստացի կատարման միջև համապատասխանությունը | Ընտրանքային աուդիտ | 1998 թվականի ընթացքում |
- առողջապահության համակարգի սկզբնական և ամփոփ փաստաթղթերը | Առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների պետական սակագների, գների, պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականությունն ու նպատակային արդյունավետությունը | |||
- կրթության համակարգի սկզբնական և ամփոփ փաստաթղթերը) | Կրթության համակարգում պետական բյուջեի, այդ թվում` վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը | |||
7. | ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սկզբնական և ամփոփ փաստաթղթերը (այդ թվում` առաջնահերթ` | Պետական բյուջեի միջոցների, այդ թվում` պետական մարմինների պահպանման, պետական արտաբյուջետային հիմնադրամների և տեղական բյուջեների նախատեսված ու փաստացի կատարված ծախսերի միջև համապատասխանությունը | Ընտրանքային աուդիտ | 1998 թվականի ընթացքում |
- կենսաթոշակային և զբաղվածության ու պետական սոցիալական ապահովագրության հիմնադրամների սկզբնական և ամփոփ փաստաթղթերը) | Կենսաթոշակային և զբաղվածության ու պետական սոցիալական ապահովագրության հիմնադրամների ձևավորման և օգտագործման գործընթացների համապատասխանությունը օրենքներով և նորմատիվ ակտերով սահմանված պայմաններին | |||
8. | Վարկառու պետական մարմինների կամ այլ սուբյեկտների սկզբնական և ամփոփ փաստաթղթերը (այդ թվում` առաջնահերթ` | Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը և դրանց մարումն ու սպասարկումը | Ընտրանքային աուդիտ | 1998 թվականի ընթացքում |
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկային միջոցների և շնորհների հաշվին բնակարանային շինարարությանն առնչվող սկզբնական և ամփոփ փաստաթղթերը | Բնակարանային շինարարության նպատակով բյուջետային, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկային միջոցների ու շնորհների միջոցների օգտագործման արդյունավետությունը | |||
- ձեռնարկությունների զարգացման վարկի միջոցների օգտագործումն արտացոլող սկզբնական և ամփոփ փաստաթղթերը) | Վարկային միջոցների օգտագործման նպատակայնությունը և արդյունավետությունը | |||
9. | Սեփականաշնորհվող (սեփականաշնորհված) և ապապետականացվող (ապապետականացված) օբյեկտների վերաբերյալ և դրանց առնչվող սկզբնական ու ամփոփ փաստաթղթերը | Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքի համապատասխանությունը ծրագրին | Ընտրանքային աուդիտ | 1998 թվականի ընթացքում |
10. | Սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող օբյեկտների վերաբերյալ և դրանց առնչվող պետական մարմինների ընդունած փաստաթղթերը | Սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունների սահմանափակումների կատարման պահանջների պահպանումը | Ընտրանքային աուդիտ | 1998 թվականի ընթացքում |
11. | Սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկմանը, բաշխմանը և մարմանը վերաբերող ու դրանց առնչվող պետական մարմինների և այլ սուբյեկտների սկզբնական ու ամփոփ փաստաթղթերը | Սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման, բաշխման և մարման գործընթացի համապատասխանությունն օրենքներով և նորմատիվ ակտերով սահմանված պայմաններին | Ընտրանքային աուդիտ | 1998 թվականի ընթացքում |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ |
Ա. ԹավադՅԱՆ |