Basic information
Number
N 61
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.10.1995-20.07.1999)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1995/10, հոկտեմբեր 1995
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.10.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.10.1995
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
24.10.1995
Effective date
24.10.1995
Interrupt date
20.07.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» հոկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 1995 թ. N 61

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու և հրամանագրի որոշ դրույթներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանագրի III կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը վերակազմավորել պետական կառավարման հանրապետական մարմնի` գերատեսչության:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման հետևյալ լրացումը.

որոշման 5-րդ կետի «է» ենթակետը «ՀՀ մաքսային վարչությունը» բառերից առաջ լրացել «ՀՀ հարկային տեսչությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 24-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ