Basic information
Number
N 53
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.10.1995-31.03.2000)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.10.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.10.1995
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
11.10.1995
Effective date
11.10.1995
Interrupt date
31.03.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«11» հոկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 1995 թ. N 53

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 583 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 18-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի և գազի օգտագործման խախտումների համար պատասխանատվությունն ուժեղացնելու մասին» N 583 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով» բառերով.

բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով» բառերով.

գ) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով» բառերով.

դ) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Սույն որոշմամբ նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են` 50 տոկոսը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության Էներգապետհսկողության հաշվարկային հաշվին, 50 տոկոսը` պետական բյուջե:

1995 թվականի մայիսի 25-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են պետական բյուջե, որոնց 50 տոկոսը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգապետհսկողության հաշվարկային հաշվին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 11-ից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ 

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ