Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2025
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.03.2025
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
31.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«31» մարտի 2025 թվական

ք. Երևան

N 04-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «2025 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 20-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Հավելվածի 3-րդ կետի 3.2-րդ ենթակետի՝ «Փոստային վճարման պետական նշանների անվանումը» սյունակի «Համաշխարհային Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակ» բառերը փոխարինել «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակ» բառերով.

2) Հավելվածի 8-րդ կետը լրացնել նոր 8.2-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ

 

«

8.2

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ

1 նամականիշով բացիկ

II եռամսյակ

400

1000

»:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Միջազգային. Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակ թեմային նվիրված «ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿ. 80TH. ANNIVERSARY OF THE VICTORY. IN WORLD WAR II. Մ. ՍԱՐՅԱՆ, «ԾԱՂԻԿՆԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ», 1945Թ.. M. SARIAN, “FLOWERS TO THE ARMENIAN SOLDIERS OF THE GREAT PATRIOTIC WAR”, 1945» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.

2) Միջազգային. Երևանյան երկխոսություն 2025 թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. YEREVAN DIALOGUE. ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. YEREVAN DIALOGUE» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի.

3) Աշխարհահռչակ հայեր. Նուբար Նուբարյանի (Նուբար Փաշա) ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «ԵԳԻՊՏՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ. FIRST PRIME MINISTER OF EGYPT. 200TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. NUBAR NUBARIAN (NUBAR PASHA). ՆՈՒԲԱՐ ՆՈՒԲԱՐՅԱՆ (ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ)» 1 նամականիշի, համաձայն N 3 հավելվածի.

4) Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1925-2013. Ջերարդ Գաֆէսճեան. Gerard Cafesjian. 100TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ԲԱՐԵՐԱՐ, ԳՈՐԾԱՐԱՐ. BENEFACTOR, BUSINESSMAN. ՋԵՐԱՐԴ ԳԱՖԷՍՃԵԱՆ. GERARD CAFESJIAN» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի.

5) Գիտություն և տեխնիկա. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ թեմային նվիրված «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ. STATE AWARD OF THE REPUBLIC OF ARMENIA FOR GLOBAL CONTRIBUTION IN HIGH-TECH SPHERE. Շանթանու Նարայեն. 2022. Shantanu Narayen. Նարայանա Մուրտի. 2023. Narayana Murthy. Յոշիակի Դեյմոն Հագիվարա. 2024. Yoshiaki Daimon Hagiwara» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 5 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Միջազգային. Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակ թեմային նվիրված «ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿ. 80TH. ANNIVERSARY OF THE VICTORY. IN WORLD WAR II. Մ. ՍԱՐՅԱՆ, «ԾԱՂԻԿՆԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ», 1945Թ.. M. SARIAN, “FLOWERS TO THE ARMENIAN SOLDIERS OF THE GREAT PATRIOTIC WAR”, 1945» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

2) Միջազգային. Երևանյան երկխոսություն 2025 թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. YEREVAN DIALOGUE. ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. YEREVAN DIALOGUE» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 950 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.

3) Աշխարհահռչակ հայեր. Նուբար Նուբարյանի (Նուբար Փաշա) ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «ԵԳԻՊՏՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ. FIRST PRIME MINISTER OF EGYPT. 200TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. NUBAR NUBARIAN (NUBAR PASHA). ՆՈՒԲԱՐ ՆՈՒԲԱՐՅԱՆ (ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ)» 1 նամականիշը՝ 380 դրամ, տպաքանակը՝ 10 000 հատ.

4) Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1925-2013. Ջերարդ Գաֆէսճեան. Gerard Cafesjian. 100TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ԲԱՐԵՐԱՐ, ԳՈՐԾԱՐԱՐ. BENEFACTOR, BUSINESSMAN. ՋԵՐԱՐԴ ԳԱՖԷՍՃԵԱՆ. GERARD CAFESJIAN» 1 նամականիշով գեղաթերթիկը՝ 560 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.

5) Գիտություն և տեխնիկա. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ թեմային նվիրված «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ. STATE AWARD OF THE REPUBLIC OF ARMENIA FOR GLOBAL CONTRIBUTION IN HIGH-TECH SPHERE. Շանթանու Նարայեն. 2022. Shantanu Narayen. Նարայանա Մուրտի. 2023. Narayana Murthy. Յոշիակի Դեյմոն Հագիվարա. 2024. Yoshiaki Daimon Hagiwara» 1 նամականիշով բացիկը՝ 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

Ռ. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի մարտի 31-ի 

թիվ 04-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24038

 

 

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի մարտի 31-ի 

թիվ 04-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24039

 

 

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի մարտի 31-ի 

թիվ 04-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24040

 

 

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի մարտի 31-ի 

թիվ 04-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24041

 

 

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի մարտի 31-ի 

թիվ 04-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24042

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան