ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 10-ի որոշման 3-րդ կետի ա) ենթակետի պահանջները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում 1995 թվականի պետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագծերի քննարկումը, բայց ոչ ուշ, քան 1994 թվականի դեկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություն նախկին ԽՍՀՄ խնայբանկի Հայաստանի Հանրապետության բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողություններն ինդեքսավորելու մասին, հաշվի առնելով այն կորուստները, որ կրել են քաղաքացիներն իրենց խնայողությունների արժեզրկման հետևանքով:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|