ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 93-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» նախագծի քննարկումներն Ազգային ժողովի նիստերում անցկացնել հատուկ կարգով, որն Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված սովորական ընթացակարգից տարբերվում է ելույթների տևողությամբ և նախագծի ներկայացման կարգով: Նախագիծը ներկայացվում է երեք իրարահաջորդ ելույթով՝ 40-ական րոպե տևողությամբ, որոնցից յուրաքանչյուրից հետո տրվում են հարցեր: Հարակից զեկուցողին տրվում է 40, մշտական հանձնաժողովներին, խմբերին ու խմբակցություններին՝ 15-ական, հերթագրված պատգամավորներին՝ 10-ական րոպե: Եզրափակիչ ելույթների համար տրվում է 40-ական րոպե:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագիծը ներկայացնում են Շ. Քոչարյանը, Ֆ. Խառատյանը, Վ. Պողոսյանը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը:
2. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» նախագծի քննարկումներն Ազգային ժողովի նիստերում ամբողջությամբ տեսագրվում և ցուցադրվում են Հանրային հեռուստաընկերությամբ՝ Ազգային ժողովի կանոնակարգի 168-րդ հոդվածի համաձայն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|