Basic information
Number
N 852-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.07.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.07.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.07.2010
Effective date
16.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2010 թվականի N 852-Ա

 

ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վարչական համալիրի և Սևանի թերակղզու պետական ամառանոցի վերանորոգման ու արտաքին բարեկարգման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և «Ջի-Էս Ինջինիրինգ ընդ Քոնսթրաքշն» կորպորացիայի միջև 2010 թվականի փետրվարի 5-ին կնքված նվիրատվության պայմանագրով նախատեսված միջոցների հաշվին գնումները կատարվում են մեկ անձից գնման ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշմամբ հաստատված` գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների պահպանման.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 726-Ն որոշմամբ հատկացված 90 մլն դրամ միջոցների հաշվին աշխատանքների գնումներն իրականացվում են «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի հունիսի 4-ին կնքված «ՄԲԱՇՁԲ–10/4» պայմանագրի շրջանակներում` պայմանագրում կատարելով համապատասխան փոփոխություններ (ավելացումներ):

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 15
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation