ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 10-Ն
ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածի 1-ին և 693-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքը երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին սույն որոշման հավելվածում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ԱԱԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օգտագործմանը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և «ԱԱԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվող անհատույց օգտագործման պայմանագիրը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
(դրամ) |
|
NN |
Գույքի անվանումը |
Չափման միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Ընդհանուր արժեքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
1. |
Համակարգիչ Core 2 Duo 2.4/1066 Intel 38 chipset, HDD 160 GB RAM 2048 MB Video card, 128MB, DVD-RW Keybard, Mouse |
հատ |
1 |
326000 |
326000 |
|
2. |
Համակարգիչ Core 2 Duo 2.4/1066 Intel 35 chipset, HDD 160 GB RAM 2048 MB Video card, 128MB, DVD-RW Keybard, Mouse |
հատ |
1 |
241400 |
241400 |
|
3. |
Համակարգիչ Core 2 QUAD Intel 38 chipset, HDD 320 GB, RAM 2048 MB Video card, 256MB, DVD-RW Keybard, Mouse |
հատ |
1 |
371700 |
371700 |
|
4. |
Տեսախցիկ SONY DCR-HC 96 |
հատ |
1 |
390000 |
390000 |
|
5. |
Պրոյեկտոր Mitsubishi XD 211U |
հատ |
1 |
450000 |
450000 |
|
6. |
Պրոյեկտորի էկրան Universal Wallscreen 153*153 |
հատ |
1 |
70000 |
70000 |
|
7. |
Ժամացույց` պատի |
հատ |
1 |
15000 |
15000 |
|
8. |
Աթոռ` աշխատողի համար |
հատ |
1 |
55000 |
55000 |
|
9. |
Աթոռ` այցելուների համար |
հատ |
10 |
17000 |
170000 |
|
10. |
Բազկաթոռ |
հատ |
2 |
220000 |
440000 |
|
11. |
Չհրկիզվող պահարան |
հատ |
1 |
110000 |
110000 |
|
12. |
Աթոռ |
հատ |
75 |
44000 |
3300000 |
|
13. |
Սեղան` համակարգչի համար |
հատ |
1 |
52000 |
52000 |
|
14. |
Սեղան` աշխատանքային |
հատ |
2 |
115000 |
230000 |
|
15. |
Գրապահարան |
հատ |
1 |
68000 |
68000 |
|
16. |
Պահարան` փոքր |
հատ |
2 |
60000 |
120000 |
|
17. |
Գրասեղան` փոքր |
հատ |
1 |
60000 |
60000 |
|
18. |
Ստենդ` նախատեսված նորությունների համար |
հատ |
4 |
34000 |
136000 |
|
19. |
Զգեստապահարան |
հատ |
1 |
52000 |
52000 |
|
20. |
Շերտավարագույր |
քառ. մ |
450 |
3550 |
1597500 |
|
21. |
Սեղան` մեծ խորհրդակցությունների համար |
հատ |
1 |
80000 |
80000 |
|
22. |
Գրատախտակ |
հատ |
1 |
20000 |
20000 |
|
23. |
Գրապահարան` մեծ |
հատ |
1 |
70000 |
70000 |
|
24. |
Մոնիտոր Dell 19 LCD |
հատ |
3 |
104000 |
312000 |
|
25. |
Բարձրախոս SP E200 |
հատ |
1 |
6100 |
6100 |
|
26. |
Տպիչ Canon LBP |
հատ |
1 |
52700 |
52700 |
|
27. |
Սկաներ Mսstak |
հատ |
1 |
92900 |
92900 |
|
28. |
Պատճենահանման մեքենա Canon ir2016 |
հատ |
1 |
456800 |
456800 |
|
29. |
Բարձրախոս Labetec Puise 485 |
հատ |
1 |
18700 |
18700 |
|
30. |
UPS 800 VA Mercury |
հատ |
1 |
40000 |
40000 |
|
31. |
Հեռախոս Panasonic KX TS-500 |
հատ |
1 |
4750 |
4750 |
|
32. |
Հեռախոս Panasonic KX FT-937 CX |
հատ |
1 |
45050 |
45050 |
|
Ընդամենը |
9453600 | ||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |