Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.ն-1142-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/6
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայխնայբանկում բնակչության խնայողությունների ինդեքսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. 1995 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից 1995 թվականին հանրապետական բյուջե մուտք եղած գումարների 15 տոկոսն ուղղել Հայխնայբանկում բնակչության խնայողությունների ինդեքսավորմանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` իրականացնել բնակչության խնայողությունների ինդեքսավորում կիսամյակը մեկ` սեփականաշնորհումից բյուջե մուտք եղած փաստացի գումարների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին» որոշման ծրագրի 12-րդ կետի (աղյուսակ 1) սեփականաշնորհումից և ապապետականացումից սպասվելիք միջոցների օգտագործման բնագավառների օգտագործման առաջին ուղղությունից` բնակչության սոցիալական պաշտպանվածությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորում, 0,2 բաշխման գործակցով: 0,15 գործակցի չափով ուղղել Հայխնայբանկում բնակչության խնայողությունների ինդեքսավորմանը և Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի սպասվելիք միջոցների օգտագործման բնագավառում Հայխնայբանկում բնակչության խնայողությունների ինդեքսավորման ուղղությանը 0,15 բաշխման գործակցով սահմանել առանձին տողով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում 1996 թվականի պետական բյուջեի քննարկումը, բայց ոչ ուշ, քան 1995 թվականի դեկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություն նախկին ԽՍՀՄ խնայբանկի Հայաստանի Հանրապետության բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողությունների փոխհատուցման լրացուցիչ միջոցառումների մասին:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


 27 մարտի 1995 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 441, կետ 7
Հ.ն-1142-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան