ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«14» փետրվարի 2025 թ. |
N 20-Ն |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0715.03.4 «ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0715.03.01.4 «ԳԱԶԱԵՌԱԿՑՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N1156-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածը և 14-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 25-ի թիվ 761-Ա/2 հրամանով հաստատված ընթացակարգի պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0715.03.4 «Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա» մասնագիտության 0715.03.01.4 «Գազաեռակցող» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 14-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0715.03.4 «Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա» մասնագիտության 0715.03.01.4 «Գազաեռակցող» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1156-Ն հրամանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025-2026 ուսումնական տարվանից:
Նախարար՝
2/14/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0715.03.4 «ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0715.03.01.4 «ԳԱԶԱԵՌԱԿՑՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2025 թվական: